Netflix-ը հրապարակել է Ռեմարկի վեպի էկրանավորման թրեյլերը

0

Netflix հոսքային ծառայությունը հրապարակել է գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Արեւմտյան ճակատում նորություն չկա» ֆիլմի էկրանավորման թրեյլերը՝ YouTube-յան ալիքում:

Ֆիլմի ռեժիսորը Էդվարդ Բերգերն է։ Ֆիլմում նկարահանվել են Դանիել Բրյուլը, Ալբրեխտ Շուխը, Սեբաստիան Հուլկը, Ֆելիքս Կամերերը, Արոն Հիլմերը, Էդին Հասանովիչը եւ Դեֆիդ Շտրիզովը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2022 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Տորոնտոյի ամենամյա կինոփառատոնում։ Netflix հարթակում էկրանավորման համաշխարհային պրեմիերան կկայանա հոկտեմբերի 28-ին։

Էրիխ Մարիա Ռեմարկի «Արեւմտյան ճակատում նորություն չկա»-ը 1929 թվականին լույս տեսած «Կորած սերնդի» երեք մեծ վեպերից մեկն է: Հակապատերազմական վեպը պատմում է այն ամենի մասին, ինչ ռազմաճակատում ապրել է երիտասարդ զինվոր Պոլ Բոյմերը, ինչպես նաեւ Առաջին համաշխարհային պատերազմի նրա մարտական ընկերները։

Leave A Reply

Your email address will not be published.