Ուսուցիչ, կոմպոզիտոր, հայկական առաջին երաժշտական պարբերականի հեղինակ. «Կիլիկիա» երգի հեղինակ Գաբրիել Երանյանի անցած ուղին

0

Այսօր պոլսահայ երաժիշ եւ կոմպոզիտոր Գաբրիել Երանյանի մահվան օրն է:

News.am STYLE-ը ձեզ է ներկայացնում երաժշտի կարճ կյանքն ու հարուստ ստեղծագործական ուղին.

Գաբրիել Երանյանը ծնվել է Օսմանյան Կայսրության ժամանակաշրջանում՝ 1827 թվականին Կոստանդնուպոլսում: Կրթությունը ստացել է Մայր վարժարանում, լինելով երաժշտագետ Արիստակես Հովհաննիսյանի աշակերտը, սովորել է հայկական խազերը, նոտաները ու ստեղծագործական-մանկավարժական բեղուն գործունեություն ծավալել: 1857-ից 1858 թվականներին, ուսուցչի հետ համատեղ, հրատարակել է  «Քնար հայկական» հանդեսը, որը երաժշտական առաջին պարբերականն էր հայ իրականության մեջ եւ որում ազգային երգերը ներկայացվում էին եվրոպական նոտաներով։  Ցավոք պարբերականը կարճ կյանք է ունեցել: Այն մեկ անգամ եւս վերաբացվել է եւ կրկին փակվել՝ սուղ միջոցների պատճառով:

Գաբրիել Երանյանը դասավանդել է թե՛ հայկական դպրոցում, թե՛ որբանոցում: Նա հեղինակն է բազմաթիվ ազգային երգերի, ինչպիսիք են «Կիլիկիան», «Հայաստան, երկիր դրախտավայր», «Արիք, Հայկազունք», «Հայ ապրինք, եղբայրք» եւ այլ հայտնի երգերը: Երգերը լայն տարածում են գտել ո՛չ միայն արեւմտահայության, այլեւ՛ արեւելահայության շրջանում՝ շնորհիվ Քրիստափոր Կարա-Մուրզայի երգչախմբի: Հետագայում «Հայաստան» երգը ձայնագրվել է Արմենակ Շահմուրադյանի կատարմամբ եւ Կոմիտասի նվագակցությամբ ու դարձել հայ իրականության ամենասիրելի երգերից մեկը:

Կոմպոզիտորը մահացել է 1962 թվականի ճիշտ այս օրը՝ Պոլսում:

Leave A Reply

Your email address will not be published.