«նիկոլիզմը մոտենում է ավարտին. սորոսական գործիչներին խորհուրդ եմ տալիս պատրաստել իրենց լեգենդները». Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում նոր հրապարակում է արել`անդրադառնալով մարդկանց, որոնք քաղաքական փոփոխությունների ժամանակ փոխում են իրենց դիրքորոշումը:
«Անկախ ամեն ինչից նիկոլիզմը մոտենում է ավարտին.
նիկոլին սատարող կամ լատենտ սատարող սորոսական մշակույթի գործիչներին խորհուրդ եմ տալիս նախապես պատրաստել իրենց լեգենդները` ով, ինչպես եւ ում ներկայությամբ է ձեզ բռնաբարել, ծեծել եւ ստիպել դառնալ երկիրը եւ տղերքի սերունդ կործանելու մասնակից:
Օգտագործեք թատրոնի բեմը փորձերի համար` համոզիչ լինելը ձեզ օգնել է բազմաթիվ կոչումներ ստանալ նախկին եւ ներկա իշխանությունների օրոք:
Մաղթում եմ ձեզ նախկինի պես անթերի խաղ ապագայում», — գրել է ռեժիսորը:
Օրերս Մհեր Մկրտչյանն անդրադարձել էր Առաջին ալիքի գործադիր տնօրերնի տեղակալ եւ գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի` «Կյանք ու կռիվ» ֆիլմը հանրայինով չցուցադրելու հրապարակմանը:
«Կյանք ու կռիվ» ֆիլմի ստեղծագործական արժեքը (եթե ունի) դժվար վնասվի որևէ մեկի կողմից:
Եթե հաղթանակած հայկական բանակի մասին ֆիլմը չցուցադրելու պատճառը ոչ թե քաղաքական է, այլ նրանում է, որ չունեք դրա իրավունքը` իրավունք ունեցողին գտնելը փոքր Հայաստանում կարծում եմ դժվար չի լինի: Այսօր 2022-ի սեպտեմբերի 30-նն է», — գրել էր ռեժիսորը։