Աշնանային համերգաշարի իրադարձային համերգը նոյեմբերի 8-ին`«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում
«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նոյեմբերի 8-ին կայանալիք՝ աշխարհահռչակ երաժիշտների համերգի պաստառը:
«Հարգելի՛ հանդիսատես, Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական 23-րդ փառատոնը շարունակում է աշնանային համերգաշարը: Հաջորդ իրադարձային համերգը տեղի կունենա նոյեմբերի 8-ին ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում:
Մենակատար՝ Նիկոլայ Լուգանսկի (դաշնամուր), Դիրիժոր՝ Շառլ Դյություա՝ մասնակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի. գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան:
Ծրագրում ՝ Ֆրեդերիկ Շոպեն «Դաշնամուրի կոնցերտ թիվ 2», Էկտոր Բեռլիոզ «Ֆանտաստիկական սիմֆոնիա» », — գրված է լուսանկարին կից: