Հրապարակվել է Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի սկանդալային դատավարության մասին ֆիլմի թրեյլերը
Tubi վիդեո ծառայությունը հրապարակել է Hot Take գեղարվեստական ֆիլմի թրեյլերը՝ նվիրված Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի սկանդալային դատավարությանը:
Պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 30-ին՝ Tubi հարթակում:
Ֆիլմում Ջոնի Դեփի դերը մարմնավորել է առայժմ ոչ շատ հայտնի դերասան Մարկ Գապկան, իսկ Էմբեր Հերդին`Մեգան Դեւիսը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Դեփը դատարանում հաղթել է կնոջը, ով մեղավոր է ճանաչվել զրպարտության համար եւ պարտավորվել վճարել 15 միլիոն դոլար փոխհատուցում՝ Դեփի պատվի եւ արժանապատվության ոտնահարման դիմաց: