Մի մասնակցիր քրիստոնյա հայերին սպանող նավթպետական բռնապետության «սպիտակեցման» փորձերին». Սերժ Թանկյանը`Մարկ Մարթելին
Երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն ինստագրամյան իր էջի Stories բաժնում հրապարակում է արել՝ Մարկ Մարթելից պահանջելով չեղարկել Բաքվում կայանալիք իր համերգը:
Թանկյանը հրապարակել է երգչի համերգի մասին տվյալները՝ մակագրելով. «Խնդրում եմ չեղարկիր քո շոուն Ադրբեջանում եւ մի մասնակցիր քրիստոնյա հայերին սպանող նավթպետական բռնապետության «սպիտակեցման» փորձերին»:
Նշենք, որ Մարկ Մարթելը ծնունդով Մոնրեալից է. քրիստոնեական ռոք երգերի կատարող, Queen խմբի երգերի մեկնաբան, ով 2022 թվականի աշնանը շրջագայություն կունենա`նվիրված հայտնի ռոք խմբին:
Հիշեցնենք, որ այս ամիս մի քանի երգիչներ չեղարկել են Բաքվի իրենց համերգները`Սյունիքում ընթացած պատերազմական գործողությունների ֆոնին աջակցություն հայտնելով հայերին ու Հայաստանին: