«Իշխանություն II» ֆիլմը շուտով էկրաններ կբարձրանա
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հրապարակել է «Իշխանություն II» ֆիլմի շապիկի նկարը:
Հրապարակված լուսանկարում ֆիլմի գլխավոր հերոսներն են:
«Հայրենիքի, սիրո, կորստի, արժանապատվության, խենթերի ու Բոլորի մասին… Իշխանություն II, շուտով», — լուսանկարը մակագրել է Մհեր Մկրտչյանը:
Ֆիլմում նկարահանվել են Անի Ղազարյանը, Սերգեյ Շակուրովը, Լեւս Դավթյանը, Սիրանուշ Լազյանը, Շանթ Հովհաննիսյանը եւ Արմինե Անդրեասյանը:
Ավելի վաղ ռեժիսորն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին, Երեւանում տեղի ունեցող հանրահավաքներին։
«Չգիտեմ էս պատմության ավարտը, չեմ տիրապետում քաղաքական տեխնոլոգիաներին: Հասարակ ռեժիսոր եմ: Բայց հստակ գիտեմ մի բան:
Հիմա գտնվի մեկը ով մարդկանց, ով հայերի մասին կասի, որ անթասիբ անինքնքսեր են, անհայրենասեր են……
Ով ուզում ա լինի` ընտրյալ պատգամավոր կամ պայքարի իմիտացիայի վարպետ….
Կլսի իմ անկեղծ կարծիքը իր ու իր նմանների տեսակի և էության մասին», — գրել էր ռեժիսորը: