«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վիրահատվել է Ֆինլանդիայում
«Բարսելոնայի» եւ Ուրուգվայի հավաքականի պաշտպան Ռոնալդ Արաուխոն ազդրի վիրահատության է ենթարկվել Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Վիրահատությունը հաջող է անցել։
23-ամյա ֆուտբոլիստը աջ ազդրի ջլի վնասվածք էր ստացել Ուրուգվայի հավաքականում։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Արաուխոն չի հասցնի վերականգնվել մինչեւ աշխարհի առաջնությունը, որը Քաթարում կմեկնարկի նոյեմբերի 20-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Արաուխոն «Բարսելոնայի» հետ մասնակցել է 7 հանդիպման։