Netflix-ը Ռոբերտ Դաունի ավագի մասին վավերագրական ֆիլմ կթողարկի

0

Netflix-ը հայտարարել է The Elder նոր վավերագրական նախագծի մասին, որը կպատմի 1960-ականներին ամերիյան հիմնական ընդհատակյա ռեժիսորներից մեկի՝ Ռոբերտ Դաունի ավագի աշխատանքի մասին։

Ֆիլմի պրոդյուսերը ռեժիսորի որդին է՝ դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը։ Ֆիլմի առանձին մի հատված նվիրված կլինի հարազատների հետ բարդ հարաբերություններին։ Netflix-ը նախատեսում է լայնածավալ պրոմո արշավ սկսել մրցանակաբաշխության սեզոնից առաջ:

Դաունի ավագը մահացել է 2021 թվականին՝ Պարկինսոնի հիվանդության դեմ երկարատեւ պայքարից հետո։ Ժապավենի ռեժիսորը Քրիս Սմիթն է: The Elder-ի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 10-ին Նյու Յորքի 60-րդ կինոփառատոնի շրջանակում:

Leave A Reply

Your email address will not be published.