Bang & Olufsen բարձրախոսների ինքնատիպ համակարգը՝ ոճային դետալ ինտերիերում

0

Ժամանակակից մշակույթը ոգեշնչման առիթներ է տալիս մեզ: Այսօր դիզայներները բնակարանի ձևավորման բազմաթիվ տարբերակներ են առաջարկում՝ տարբեր մշակույթներին ու ոճերին համապատասխան:

Ինչպես հագուստի, աքսեսուարների, էլեկտրոնային սարքավորումների  պարագայում, այնպես էլ ինտերիեր դիզայնի դեպքում, ամեն տարի ի հայտ են գալիս նոր թրենդներ, որոնք հիմնականում ձևավորվում են մարդկանց պահանջներից: 

Ձգտումը դեպի բնություն, դեպի մինիմալիզմ և քիչ ծախսեր՝ մեկտեղվեցին և դարձան այս տարվա ամենաթրենդային ոճը՝ Japandi։

Ճապոնական մինիմալիզմ, սեր և հարգանք բնության հանդեպ, սկանդինավյան լակոնիկություն և գործնականություն. ահա թե ինչ է ամփոփում իր մեջ այս ոճը։  

Այս ոճին հատկանշական են բնական նյութերը, ոճը ենթադրում է բնական գունապնակ, պատուհաններին քիչ տեքստիլ, որը չի խանգարի լույսի ներթափանցմանը, էկոլոգիապես մաքուր նյութեր, էրգոնոմիկա և ֆունկցիոնալություն:

2022 թ.-ին ինտերիեր դիզայն է վերադարձել 1950-70 թթ. ամենահայտնի թրենդը` կլորավուն եզրագծերը: Այս տարի արդիական են կիսալուսնաձև և կլոր բազմոցները, որոնք հղկված քարեր են հիշեցնում։ Հոգեբաններն ասում են, որ հենց այս ձևն է առաջին հերթին կապված հարմարավետության զգացողության հետ։

Դիզայներները սկսել են «կլորացնել» ամեն ինչ՝ ընդհուպ մինչև փափուկ կահույք։ Կլորավուն ձևը վաղուց գրավել է մարդկանց, կարծես նրան է ենթարկվել նաև ժամանակակից էլեկտրոնային սարքավորումների դիզայնը։

Bang & Olufsen ընկերությունն իր գրեքե 100-ամյա գործունեության ընթացքում միշտ քայլել է ժամանակին  համընթաց, հաշվի առել, որ տեխնիկան, ինչպես և կահույքը հավասարապես կարող են փոխել տան ինտերիերը, ստեղծել յուրօրինակ տրամադրություն։  Ընկերության Beoplay A9 բարձրախոսը, որը 2022 թվականի սեպտեմբերին   նշում է իր ստեղծման 10-ամյա հոբելյանը, դրա վառ օրինակն է։ Այս սարքը կգնահատեն հատկապես նրբաճաշակ ինտերիերի սիրահարներն ու մելոմանները։ Բնությունից կտրված մարդաշատ քաղաքների բնակիչների համար այս սարքը հրաշալի ընտրություն է։ Այս սարքը կարծես խտացնում է վերոնշյալ ինտերիերի ոճերը։

Բարձր հնչողություն, հիանալի դիզայն և արտադրության վարպետություն

Beoplay A9 բարձրախոսը լրացնում է ցանկացած բնակելի տարածք՝ խիտ, տարածական ձայնով: Այն կարող է հավասարաչափ բաշխել հնչողությունը ցանկացած ակուստիկ պայմաններում։ Բարձրախոսի տեղադրման վայրից է կախված նրա նվագարկման հնարավորությունները։

Անկրկնելի ոճ

Անկախ ձեր ինտերիերի ոճից՝ Beoplay A9 — ը կարող է հավասարապես և միաձուլվել  դրան, և  առանձնանալ՝ իր ֆոնի վրա։  Ընտրությունը ձերն է։

Եթե ցանկանում եք ընտրել բարձրախոսի մեկ այլ դիզայն, հոգ չէ, ընտրելով վահանակի գործվածքը, փայտե ոտքերի կառուցվածքը, ֆակտուրան կարելի է վահանակին լիովին այլ տեսք հաղորդել։ 

Վահանակի գունային տարբերակներն առաջարկում է տեքստիլի համաշխարհային  Kvadrat ընկերությունը։ Հնարավոր է փոխել նաև ոտքերը՝փայտե բնական երանգներով։

Բնական փայտի առկայությունը ստեղծում է բնությանը մոտ լինելու, իսկ կլորավուն ձևն ու վահանակի գործվածք աչք շոյող երանգները ՝ հարմարվետության զգացում։

Սահուն կառավարում

Beoplay A9-ը ապահովում է երաժշտության ձայնի կառավարում՝ մակերեսի շոշափելիության շնորհիվ։  Պետք է միայն ձեռքն անցկացնել մակերեսի վրայով, մեկ պարզ հպումով կարելի է անցնել հաջորդ և նախորդ կատարմանը, կամ միացնել/ անջատել երաժշտությունը։ 

Լիարժեք միացման հնարավորություններ

Beoplay A9 բարձրախոսը կարող եք տեղադրել անկյունում, ազատ սենյակում կամ կախել պատին՝ օգտագործելով լրացուցիչ պատի բրա։ Ձայնային ադապտացիայի փոխարկիչն ապահովում է գեղեցիկ հնչողություն, կախված այն բանից, թե որտեղ է տեղադրված բարձրախոսը՝ անկյունում, պատին կամ սենյակի որևէ կետում։

Միացրեք Beoplay A9-ը ձեր նախընտրած երաժշտական  սթրիմինգային ծառայություններին, որպեսզի գերազանց ձայնը լցնի ձեր ամբողջ տունը։ Ուղղեք երաժշտությունը  ցանկացած տեղ՝ միացնելով անլար բարձրախոսը և ստեղծելով Multiroom համակարգ։ Beoplay A9 աջակցում է ներկառուցված Chromecast տեխնոլոգիա, AirPlay 2 և Bluetooth համակարգերը։

Beoplay A9 –ը ստեղծվել է այնպես, ինչպես թանկարժեք կահույքը՝ նյութերի բծախնդիր ընտրությունը, նորաձև և ժամանակակից տեսքը ձեր բնակարանին կհաղորդեն շքեղ ու անզուգական ոճ, վստահաբար, դառնալով ձեր ինտերիերի զարդը։

Beoplay A9-ը կարելի է ձեռք բերել Bang & Olufsen  խանութում՝ ք. Երևան, Լեոյի-1 հասցեում:


Leave A Reply

Your email address will not be published.