Քանյե Ուեսթը հրապարակավ ներողություն է խնդրել Քիմ Քարդաշյանից
Ռեփեր Քանյե Ուեսթը հրապարակավ ներողություն է խնդրել իր նախկին կնոջից՝ Քիմ Քարդաշյանից։ Այս մասին նա հայտնել է ABC-ի լրագրողին տված հարցազրույցում։
«Նա իմ երեխաների մայրն է։ Եվ ես նրանից ներողություն եմ խնդրում պատճառած ցանկացած վնասի համար », — ասել է Ուեսթը՝ ձեռքը դնելով սրտին:
Ավելի վաղ Քանյեն մեղադրել էր Քարդաշյանի մորը՝ Քրիս Ջեններին, որ նա աջակցում է դուստրերի՝ Քիմի եւ Քայլիի նկարահանումներին Playboy ամսագրի համար։
Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից ամուսնալուծության հայց է ներկայացրել դեռեւս 2021 թվականի հունվարին։ Այնուամենայնիվ, դատարանը պաշտոնապես չեղյալ հայտարարեց հայտնիների ամուսնությունը 2022 թվականի մարտին։