Ջուդ Բելինգեմը կհեռանա Դորտմունդի «Բորուսիայից»

0

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը հաջորդ ամռանը կփոխի ակումբը, հաղորդում է Football Daily-ն։

19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը»։

Ջուդ Բելինգեմի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։

Transfermarkt-ն անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Ջուդ Բելինգեմը «Բորուսիայի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 8 հանդիպման, խփել 2 գոլ։

Leave A Reply

Your email address will not be published.