Մեջքի ցավի դեմ պայքարի նոր միջոց՝ փոքրագույն խեցե հատիկներ

0

Փոքրագույն խեցե «ասեղները» կարող են դառնալ մեջքի ցավի դեմ պայքարի նոր միջոց։ Պատվաստվում են մարդու մազից փոքր հատիկներ՝ ոսկրային իմպլանտների փոխարեն, որպեսզի օգնեն, որ ոսկրերը սերտաճեն՝ ցավը մեղմելու եւ դրանց գործառույթները բարելավելու համար, գրել է Daily Mail-ը։

Մի քանի շաբաթվա ընթացքում ասեղների ձեւ ունեցող հատիկների շուրջ առաջանում է նոր ոսկոր, որը միացնում է ողերը։ Կենդանիների վրա հաջող հետազոտություններից հետո մոտ 100 պացիենտի համար արդեն փորձարկվել է բուժման այս մեթոդը։

Ողերի սերտաճման ավանդական վիրահատությունը հիմնված է ոսկրային տրանսպլանտանտների օգտագործման վրա՝ ողերը միացնելու համար, որպեսզի դրանք միմյանց չքսվեն եւ ցավ չառաջացնեն։

Այն օգտագործվում է մի շարք հիվանդություններ բուժելու համար, որոնցից տառապում են միլիոնավոր մարդիկ, ներառյալ ողնային սկավառակների (դիսկերի) հիվանդությունները եւ մեջքի սթենոզը, երբ ողնաշարի ներսի տարածքը սեղմվում է՝ ճնշելով նյարդերը։

40 տարի հետո մարդկանց մեծ մասը ողնային սկավառակների դեգեներացիա է ձեռք բերում՝ դրանց մաշվածության հետեւանքով։

Չնայած այդ վիրահատությունները կարող են արդյունավետ լինել, հոդի սերտաճման ժամանակ անխուսափելիորեն տեղի է ունենում շարժունակության որոշակի կորուստ։

Թեթեւացումը, որն ապահովում է վիրահատությունը, միշտ չէ, որ երկար է պահպանվում. վիրահատված մարդկանց մոտ 25 տոկոսը կրկնակի վիրահատության կարիք է ունենում 20 տարվա ընթացքում։

Բացի այդ, պահանջվում է ոսկրային պլաստիկա, որի դեպքում ոսկորը վերցվում է պացիենտի ազդրից կամ ոտքից։ Ի տարբերություն դրա՝ MagnetOs խեցե հատիկները (կալցիումի երկփուլային ֆոսֆատ) ոսկորի պատվաստում չեն պահանջում։

Վիրաբույժները նյութը տեղադրում են ամրացվող հոդի ոսկորների միջեւ։ Փոքրիկ ասեղներն օգնում են դրա կպչելուն։ Քանի որ նյութը կառուցվածքով նման է ոսկորի, այն գրավում է նոր ոսկրային բջիջներին, որոնք գտնվում են նրա շուրջ։ Ժամանակի ընթացքում վնասված ոսկորները սերտաճում են։

Խեցե հատիկները նպաստում են ավելի արագ ապաքինմանը, ընդ որում՝ նոր ոսկորը ձեւավորվում է երեք շաբաթում, այլ ոչ թե վեց ամսում, ինչպես ոսկրային տրանսպլանտանտի ժամանակ է լինում։ Երրորդ հետազոտությունը ցույց է տվել, որ խեցե հատիկները նպաստում են 92 տոկոսանոց հաջող սերտաճմանը 12 շաբաթ հետո։

Leave A Reply

Your email address will not be published.