«Լավ տրամադրությունը լավ կյանքից չէ, այլ դրա նկատմամբ լավ վերաբերմունքից»․ Մանո Գրիգորյան

0

Պարուհի Մանո Գրիգորյանն ընտանեկան նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ Սարգիս Գրիգորյանի հետ։

«Ինստագրամ» սոցիալական ցանցում տեղադրված կադրում ամուսինները զվարճանում են։ Մանոն ոճային կերպարում է։ «Երբ հանգամանքների բերումով խախտվում է ոգու հավասարակշռությունը, հնարավորինս արագ վերականգնեք ձեր հանգստությունը և շատ երկար մի մնացեք ճնշված տրամադրության մեջ։

Ես հասկացել եմ, որ լավ տրամադրությունը լավ կյանքից չէ, այլ դրա նկատմամբ լավ վերաբերմունքից։ Ներդաշնակությունը վերականգնելու սովորությունը կբարելավի ձեզ ներսի դրական էներգիան…», — գրել է երիտասարդ մայրիկը։

Օրերս հրապարակված լուսանկարում ամուսինները ջերմ գրկախառնված էին։ Մանոն երեկոյան շքեղ կերպարում էր։ «Փայփայեք այն մարդկանց, որոնց հետ շփումից հետո ինչ-որ լուսավոր բան է մնում ձեր հոգում…», — ջերմ լուսանկարը մակագրել էր Մանոն։

Leave A Reply

Your email address will not be published.