Ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը․ Թիմը պատրաստվում է բոսնիացիների դեմ խաղին

0

2024թ․ աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլին ընդառաջ՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Սեպտեմբերի 14-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաք, որտեղ սեպտեմբերի 17-ին կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ։

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Լուան Մյուլլեր Բարբոսա — «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով — «Ռոստով» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան — «Երևան ՖԱ»
Էմին Ղարաբեկյանս — «Երևան ՖԱ»
Վլադիմիր Սանոսյան — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո — «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան — «Ուխտա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով — «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան — «Ստալիցա» (Բելառուս)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա — «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
Լուկաս Ռոզենսկի — «Այաթ» (Ղազախստան)
Սարո Գալստյան — «Երևան ՖԱ»
Գարեգին Մաշումյան — «Երևան ՖԱ»
Դավիդ Ասլանյան — «Երևան ՖԱ»
Գեղամ Թումբարյան — «Երևան ՖԱ»
Ռաֆիկ Մելիքյան — «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան — «Երևան ՖԱ»

Leave A Reply

Your email address will not be published.