Արա Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Արամ Ա. Կաթողիկոսին

0

Ռուսաստանի հայերի մության նախագահ Արա Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայում անցկացված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովի ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, ով ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ՝ ներկայացնելով արեւելյան ուղղափառ եկեղեցիները:

Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Մեծի Տանն Կիլիլյո

Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Կաթողիկոսին

Ձերդ Սրբություն 

Համաշխարհային Հայկական Կոնգրեսի Ռուսաստանի հայերի միության  և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Սա լավագույն վկայությունն է, ոչ միայն Հայ եկեղեցու ընդհանուր ճանաչման, այլև Ձերդ Սրբության վայելած այն բարձր հարգանքի, որն համաշխարհային էկումենիկ ամենահեղինակավոր այս կառույցի գործադիր տարբեր մարմիններում Ձեր կողմից վարած բազմամյա օգտաբեր և բեղուն գործունեության արգասիքն է, ու նաև այդ աշխատանքի արժանի գնահատանքը։ 

Ձերդ Սրբությանը մաղթում եմ արևշատություն և հայցում Ձեր հայրապետական օրհնությունը»։

Leave A Reply

Your email address will not be published.