Ջինսե տաբատ, կաշվե գոտի. Մարտա Կիրակոսյանի նոր լուսանկարը
Երգչուհի Մարտա Կիրակոսյանը, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, ներկայացրել է իր նոր սպորտային կերպարը՝ Instagram-ի իր էջում հրապարակելով լուսանկարներ:
Կադրերում երգչուհին կրում է սեւ տոպ, մուգ կապույտ ջինսե տաբատ եւ բաց կապույտ ջինսե բաճկոն: Իր տեսքն ամբողջացնելու համար Մարտան ընտրել է սեւ կաշվե գոտի եւ նախապատվությունը տվել մեղմ դիմահարդարմանն ու արձակված վարսերին: Հրապարակմանը կից գրություն չկա:
Օրերս Մարտան լուսանկար էր հրապարակել սոցիալական էջի Stories բաժնում: Կադրում երիտասարդ երգչուհին կրում էր զոլավոր պրինտով բլուզ, որը համադրել էր շորտի եւ ոճային մարզակոշիկների հետ։ Նրա մազերն արձակված էին, շպարն ընդգծել էր կարմիր շրթներկով։ «Երջանիկ», — հրապարակմանը կից գրել էր Մարտան։