«12 տարի միասին». Տաթեւիկ Ադումյանի նոր լուսանկարներն ամուսնու հետ
Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն իր ինստագրամյան էջում ամուսնու հետ նոր լուսանկարներ է հրապարակել:
Լուսանկարներում դերասանուհին կանաչ երեկոյան զգեստով է, որը համադրված է արծաթագույն զարդերի հետ: Երեկոյի համար հեռուստաաստղը նախապատվությունը տվել է արձակված վարսերին եւ արտահայտիչ, բայց նուրբ դիմահարդարմանը: Ամուսինը նույնպես երեկոյան տեսք ունի. կրում է սեւ կոստյում եւ նույն գույնի վերնաշապիկ:
«12 տարի միասին», — հրապարակումը մակագրել է Տաթեւիկը:
Ավելի վաղ դերասանուհին ամուսնու հետ լուսանկար էր հրապարակել Աթենքից: Տաթեւիկը սպորտային կերպարում էր։ Նա կրում էր սեւ տոպ, որը համադրել էր ջինսե տաբատի եւ սպորտային կոշիկների հետ։ Նրա կերպարն ամբողջական էր դարձրել գլխարկը։ Ամուսինները ջերմ ժպտում էին միմյանց։ «Ձեռքբերումը ոչ թե ամուսնանալն է, այլ` ընտանիքը պահպանելը։
Միասին ավելի երկար ճանապարհ ենք անցել, քան կողքից հնարավոր էր պատկերացնել։
Ի դեպ՝ ժպիտների նմանությունը բեմադրված չէ))) Փաստորեն մեծերը ճիշտ էին ասում, որ ամուսինները տարիների ընթացքում նմանվում են իրար…», — ջերմ հրապարակումը մակագրել էր Տաթեւիկը։