Մարիի ամենասիրած օրը (ֆոտո, վիդեո)
Երգչուհի Մարի Ավանեսյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել՝ ամենասիրելի օրվանից:
Երգչուհին լուսանկարներ եւ տեսանյութեր է հրապարակել անցյալ տարի կայացած իր հարսանիքից: Տեսանյութերից մեկում նորապսակ զույգի խնջույքին երգում է երգիչ, երգահան Հայկոն:
«Մի տարի առաջ: Իմ ամենաՍԻՐԱԾ օրը»,- հրապարակումը մակագրել է Մարին, ինչին արձագանքել են բազմաթիվ հայտնիներ՝ շնորհավորելով եւ լավ մաղթանքներ գրելով:
Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել Կիպրոսում անցկացրած հանգստից: Կադրում երգչուհին սպիտակ շորտ էր կրում, որը համադրել էր սեւ-սպիտակ բլուզի հետ։ Մարին հավաքել էր մազերն ու կերպարն ամբողջական դարձրել արեւային ակնոցով։