«Сплин» խմբի մոսկովյան համերգը չեղարկվել է՝ Ուկրաինայում հատուկ գործողությունը քննադատելու կասկածներից հետո

0

«Сплин» ռոք խմբի ելույթը «Музыка с сильным характером» փառատոնի շրջանակներում, որը նախատեսված է օգոստոսի 26-ին Մոսկվայի «ВЭБ-Арена»-յում, կչեղարկվի։ Այս մասին հայտնում է «Коммерсантъ» թերթը։

Ելույթը չեղարկելու պատճառների մասին հարցին խմբի ղեկավար Ալեքսանդր Վասիլեւը հակիրճ պատասխանել է. «Ամեն ինչ պարզ է»։

Ավելի վաղ «Офицеры России» հասարակական կազմակերպությունը դիմել էր գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին՝ խնդրանքով ստուգել Ալեքսանդր Վասիլեւի հայտարարությունները «Չեռնոզեմի» փառատոնում, որտեղ նա «Выхода нет» երգը նվիրել է Ռուսաստանը լքած արտիստներին։ «Այս սեւ գիշերներում նույնիսկ մեծ երգերն են տխուր հնչում», — ասել է երաժիշտը:

Խմբի ելույթի նկարահանումները հանվել են փառատոնի սոցցանցերի հեռարձակումից։

Leave A Reply

Your email address will not be published.