Լոքդաունի հետեւանքները կարող են ավելի մեծ թվով մահերի պատճառ լինել, քան COVID-19-ը. վերլուծություն

0

Լոքդաունի հետեւանքները կարող են ավելի մեծ թվով մահերի պատճառ լինել, քան COVID-19-ը, քանի որ  10 000 մահվան դեպք ավելի է գրանցվել, քան միջինը հինգ տարում։ Այս մասին վկայում են Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, գրել է Daily Mail-ը։

Գերատեսչության տվյալների համաձայն՝ ամեն շաբաթ հիվանդություններից եւ COVID-19-ը-ի հետ չկապված վիճակներից մահանում է մոտավորապես 1 000 մարդով ավելի, քան սովորաբար։

Այս ցուցանիշը  14,4 տոկոսով ավելին է մահացության միջին հնգամյա մակարդակից, ինչը նշանակում է, որ օգոստոսի սկզբին մեկ շաբաթում մահացել է 1 350 մարդով ավելի, քան սովորաբար։

Դրանցից 469 մահեր կապված են կորոնավիրուսի հետ, իսկ մահվան 881 դեպք տեղի է ունեցել «անբացատրելի պատճառներով»։ Հունիսի սկզբից գրանցվել է ավելի քան 10 000 մահ՝ չկապված կորոնավիրուսի հետ, սա ավելին է, քան միջինը հինգ տարում, ինչը կազմում է շաբաթը մոտ 1 089 մահվան դեպք։

Այս թիվն ավելի քան երեք անգամ գերազանցում է այն մարդկանց թիվը, որոնք մահացել են COVID-19-ից՝ 2 811 նույն ժամանակաընթացքում։

The Telegraph թերթը տեղեկացրել է, որ առողջապահության նախարարությունը, հավանաբար, կարգադրել է հետաքննել այս թվերը, քանի որ դրանք կարող են կապված լինել բուժօգնության ուշացման հետ՝ առողջապահության համակարգի շարունակվող ծանրաբեռնվածության պատճառով։

Միայն անցած շաբաթ վիճակագրությունն ամբողջ Անգլիայի վերաբերյալ ցույց է տվել, որ անհապաղ օգնության ցուցաբերման ստանդարտները հիվանդանոցներում հասել են պատմական նվազագույնին՝ 20 000 պացիենտ ավելի քան 12 ժամ սպասում էր բուժօգնության։

Leave A Reply

Your email address will not be published.