«Թուրքի ձեռքը քեզ չհասավ, աղետի դեմ անզոր եղար, Վաչո ջան»․ Արտավազդ Եղոյանը՝ «Սուրմալու»-ի պայթյունից զոհված 22-ամյա եղբոր թոռան մասին
Հաղորդավար, ռեժիսոր Արտավազդ Եղոյանն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը նվիրված է «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից զոհված 22-ամյա Վաչագանին։
«Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաեւ եղբորս ավագ թոռը՝ 22 տարեկան Վաչագանս: 44 օրյա պատերազմի մասնակից:
Թուրքի ձեռքը քեզ չհասավ, Վաչո ջան: Աղետի դեմ անզոր եղար, Աստված հոգիդ լուսավորի, համով բալես…
Վաչագան Վահագի Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 17-ին, ժամը 18։00-ին՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը նույն վայրից՝ ժամը 14։00-ին», — գրել է Արտավազդ Եղոյանը։