Ռեփեր A$AP Rocky-ին սպառնում է մինչեւ 9 տարվա ազատազրկում
Ռեփեր A$AP Rocky-ին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել իր նախկին ընկերոջ՝ երաժիշտ Թերել Էֆրոնի վրա հարձակվելու համար, ով ելույթ է ունենում A$AP Relli կեղծանունով, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով CBS հեռուստաընկերությանը։
«Հասարակական վայրում զենքից կրակելը լուրջ հանցագործություն է, որը կարող է հանգեցնել ողբերգական հետեւանքների ոչ միայն նրա թիրախ դարձած անձի, այլեւ Հոլիվուդ այցելող անմեղ անցորդների համար: Իմ գրասենյակը մանրակրկիտ ուսումնասիրեց այս գործով ապացույցները եւ պարզեց, որ հատուկ հրազենի գործադրման մեղադրանքի ավելացումն արդարացված է», — հեռուստաալիքը մեջբերել է Լոս Անջելեսի շրջանային դատախազի խոսքերը:
Ռեփերին մեղադրել են մեկ միջադեպի ժամանակ երկու անգամ զենք օգտագործելու մեջ, ինչպես նաեւ ասել են, որ ինքն իրեն կրակել է։