Հենրի Քավիլը կորոնավիրուսից հետո վերադարձել է «Կախարդը» ֆիլմի նկարահանումներին
Դերասան Հենրի Քավիլը վերադարձել է «Կախարդ»-ի երրորդ սեզոնի նկարահանման հրապարակ։ Այս մասին հայտնում է redanianintelligence.com-ը։
Հուլիսի վերջից Քավիլը գտնվում էր կարանտինում՝ ախտորոշված կորոնավիրուսի պատճառով։ Նկարահանումները որոշ ժամանակով ամբողջովին դադարեցվել էին, բայց դրանից հետո թիմը շարունակել է աշխատել այն տեսարանների վրա, որոնցում չկա Քավիլի կերպարը՝ կախարդ Ջերալտը։
Օգոստոսին պետք է ավարտվեր երրորդ սեզոնի արտադրության վերջնական փուլը։ Նկարահանումների ավարտը նախատեսվում է մինչեւ սեպտեմբերի կեսերը:
«Կախարդը» ֆիլմի երրորդ եթերաշրջանի թողարկումը նախատեսված է 2023 թվականին։