Իտան Հոուքի եւ Ումա Թուրմանի դուստրը հայտնվել է ամսագրի շապիկին
Դերասաններ Իտան Հոուքի եւ Ումա Թուրմանի դուստրը լուսանկարվել է As If Magazine ամսագրի շապիկի համար։ Համապատասխան նկարները հայտնվել են սոցցանցերի հրատարակության պաշտոնական էջում։
Մայա Հոուքը դարձել է As If Magazine ամսագրի վերջին համարի գլխավոր հերոսուհին։ Ամսագրի շապիկը ստեղծվել է պերուա-ամերիկացի նկարիչ Գրիմանեսա Ամորոսի հետ համատեղ։ Լուսանկարիչ Տատյանա Շոանի օբյեկտիվում Իտան Հոուքի եւ Ումա Թուրմանի 24-ամյա դուստրը հայտնվել է Dior-ի սպիտակ զգեստով ու De Beers-ի զարդերով։
Նկարահանումներն իրականացվել են Մայա Հոուքի երկրորդ՝ «Moss» ալբոմի գովազդի շրջանակներում, որը կթողարկվի սեպտեմբերի 23-ին։ Աղջիկը թողարկել է իր դեբյուտային «Blush» ալբոմը 2020 թվականին։