«Ներսի ու դրսի գույները համընկնում են, երբ անում ես էն, ինչն իսկապես քեզ դուր ա գալիս»․ Անի Խաչիկյան

0

Դերասանուհի Անի Խաչիկյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով ամառային ոճային կերպարում։

Իր ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Անին կրում է ծաղկավոր պրինտով վերնաշապիկ, որը համադրել է ջինսե տաբատի հետ։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, առանց շպարի է։ «Ներսի ու դրսի գույները համընկնում են, երբ անում ես էն, ինչն իսկապես քեզ դուրա գալիս», — հրապարակումը մեկնաբանել է Անին։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Անին կրում էր վարդագույն տոպ՝ մանուշակագույն կիսաշրջազգեստի համադրությամբ։ Դերասանուհու մազերն արձակված էին, նուրբ դիմահարդարմամբ էր։ «Նկարահանումների օր», — հրապարակումը կարճ մակագրել էր Անի Խաչիկյանը։

Leave A Reply

Your email address will not be published.