Ինչպե՞ս է հիպերտոնիան ազդում օմիկրոնով վարակված պացիենտների վրա

0

Արյան բարձր ճնշումը ավելի քան երկու անգամ բարձրացնում է հոսպիտալացման հավանականությունը օմիկրոնով վարակված պացիենտների համար, անգամ չնայած լիակատար պատվաստմանը։ Այս մասին են վկայում նոր հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Hypertension ամսագրում։

Հետազոտության շրջանակում Սեդարս-Սինայ բժշկական կենտրոնին կից Շմիդտի սրտի ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրել են չափահաս պացիենտների տվյալները, որոնք COVID-19-ի պատճառով հոսպիտալացվել էին Լոս Անջելեսում 2021թ. դեկտեմբեր-ապրիլին։

Արյան բարձր ճնշման կամ հիպերտոնիայի ազդեցությունը COVID-19-ի ծանր հիվանդության վրա պահպանվել էր անգամ այլ քրոնիկական հիվանդությունների, ինչպիսին են 2-րդ տեսակի դիաբետը, երիկամների հիվանդությունները կամ սրտային անբավարարությունը, բացակայության դեպքում։

«Մեր տվյալները ցույց են տվել, որ խոցելի են եղել ոչ միայն տարեց մարդիկ, որոնք նաեւ այլ հիվանդություններ են ունեցել։ Օմիկրոն վարակը բավական ծանր է եղել ցանկացած տարիքի մարդու համար, որպեսզի հոսպիտալացման անհրաժեշտություն առաջանա, մանավանդ եթե մարդը արյան բարձր ճնշում է ունեցել, անգամ եթե այլ լուրջ քրոնիկական հիվանդություններ չեն եղել։ Պարտադիր չէ, որ նրանք այն մարդիկ լինեին, որոնց մասին մտածել ենք, եւ որոնք ենթարկված էին ամենամեծ ռիսկի, ու սա անսպասելի հայտնագործություն էր»,- նշել են հետազոտության հեղինակները։

Leave A Reply

Your email address will not be published.