«Lady in white»․ Էմմա Սապունջյանի երեկոյան լուքը
Դերասանուհի Էմմա Սապունջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով երեկոյան կերպարը։
Իր ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում Էմման կրում է սպիտակ հանդերձանք․ տոպ, որը համադրել է կիսաշրջազգեստի եւ ոճային բարձրկրունկների հետ։ Նրա մազերն արձակված են, ընդգծված շպարով է։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազում դրական խոսքեր են ուղղել․ «Սիրուն»։
Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Էմման կրում էր ծաղկային պրինտեվ, ուսերը բաց, փքված թեւերով տոպ, որը համադրել էր գոտկատեղը բարձր ջինսե տաբատի հետ։ Դերասանուոհւ մազերն արձակված էին, մեղմ շպարով էր, իսկ կերպարն ամբողջական էր դարձնում արեւային ակնոցը։ «Սթրեսն ունակ ա արթնացնել բազմաթիվ հիվանդություններ, իմ սթրեսն ունակ ա արթնացնել սատանային», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։