«Ինձ մոտ մարդուն գնահատելն ամենամեծ արժեքն ունի»․ Ծովինար Մարտիրոսյանն՝ ամուսնու հետ
Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու՝ դերասան Նարեկ Հայկազյանի հետ։
«Ինստագրամ» սոցիալական հարթակում տեղադրված կադրում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Թատրոնի եւ կինոյի դերասանուհին երեկոյան շքեղ կերպարում է․ կրում է կարմիր երանգի երկարափեշ զգեստ։ Նրա մազերն արձակված են, վառ շպարով է։ «Ինձ մոտ մարդուն գնահատելն ամենամեծ արժեքն ունի, մնացյալը հոգու համար են և ինչ լավ է, երբ կարողանում ես մոտիվացնել, առաջ մղել կողակցին, հավատացնել, որ կստացվի, և երբեք ետ չկանգնել քո ընտրած ճանապարհից», — գրել է Ծովինարը:
Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին նարնջագույն զգեստ էր կրում, որը հաջողությամբ համադրել էր բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, նախապատվությունը տվել մեղմ շպարին։ «Ամառային», — հրապարակումը կարճ մեկնաբանել էր նա։