Գիտնականները ստեղծել են վիրտուալ իրականության հավելված ֆոբիաների բուժման համար

0

Քրայսթչըրչի Օթագո համալսարանի իրականացրած հետազոտության արդյունքները թույլ են տալիս հույս ունենալ, որ աշխարհում յուրաքանչյուր տասներկուերորդ մարդը, որը վախենում է թռիչքներից, ներարկումներից, սարդերից ու շներից, կարող է դրանք հաղթահարելու հույս ունենալ։

Հոգեբանական բժշկության ամբիոնի դոցենտ Քամերոն Լեյսիի ղեկավարությամբ իրականացված հետազոտության ընթացքում ֆոբիաներ ունեցող պացիենտներն ուսումնասիրել են բուժման ծրագիրը գարնիտուրի եւ սմարթֆոնների հավելվածի օգնությամբ. դա թերապիայի համադրումն է 360 աստիճան վիդեոյի եւ վիրտուալ իրականության կոգնիտիվ-վարքագծային թերապիայի օգտագործմամբ։

Մասնակիցները ներբեռնել են սմարթֆոնների լիովին ինքնակառավարվող «oVRcome» հավելվածը, որն ստեղծել է գործարար Ադամ Հաթչինսոնը, եւ որը նախատեսված է ֆոբիաներ եւ տագնապայնություն ունեցող պացիենտների բուժման համար։

Հավելվածն աշխատել է  գարնիտուրի հետ միասին, որը մասնակիցներին ընկղմում է վիրտուալ միջավայր՝ ֆոբիաների բուժման համար։

Australian and New Zealand Journal of Psychiatry ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել ֆոբիայի ախտանշանների 75 տոկոսանոց նվազում վեց շաբաթվա բուժումից հետո։

«Մասնակիցները ցուցադրել են հավելվածի ընդունելիության բարձր աստիճան, ինչն ընդգծում է դրա պոտենցիալը հեշտ հասանելի եւ տնտեսական առումով արդյունավետ բուժման ապահովման հարցում, որը հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր չեն կարող մասնակցել առկա էքսպոզիցիոն թերապիային՝ իրենց ֆոբիաները բուժելու համար»,- նշել են հետազոտողները։

Ընդհանուր առմամբ 192 մարդ է մասնակցել վեց շաբաթ տեւած հետազոտությանը 2021թ. մայիս-դեկտեմբեր ընթացքում, որոնց հետագայում հետեւել են 12 շաբաթ։ Մասնակիցները պետք է լինեին 18-64 տարեկան, վախեր ունենային թռիչքներից, բարձրությունից, սարդերից եւ շներից։

Մասնակիցները կարող էին ինքնուրույն ընտրել իրենց կոնկրետ վախի վրա ներգործության մակարդակները վիրտուալ իրականության մեծ տեսագրադարանից։

«Կոնկրետ ֆոբիաների բուժման ավելի ավանդական առկա մեթոդները վախերից դուրս չգալու տխրահռչակ բարձր տոկոս ունեն։ Վիրտուալ իրականության այս հավելվածի օգնությամբ փորձարկվողները հնարավորություն են ստացել վերահսկել իրենց վախերի ներգործությունը, ինչպես նաեւ հսկել ներգործության իրականացման տեղն ու ժամանակը»,- այսպիսի եզրակացության են եկել գիտնականները։

Leave A Reply

Your email address will not be published.