Ինչո՞ւ են մարդիկ մահանում քնի մեջ

0

Մի կողմից՝ քնած ժամանակ մահանալը կյանքից հեռանալու հեշտ ձեւ է, որի մասին շատերը կերազեին։ Մյուս կողմից՝ նման մահը միշտ անսպասելի է եւ կարող է հանդիպել տարբեր տարիքում։ Ինչո՞ւ մարդիկ կարող են մահանալ քնի մեջ։ Պատճառների մասին «Аргументы и факты»-ին պատմել է թերապեւտ Աննա Վիլեսովան։

Մասնագետը նշել է, որ քնի մեջ մարդկանց մահանալու պատճառներն են.

  • իշեմիկ հիվանդությունը եւ հիպերտոնիան, որոնք առաջ են բերում ծանր առիթմիա եւ սրտի կանգ,
  • օբստրուկտիվ ափնոեի ախտանշանը քնած ժամանակ. սա ճարպակալում ունեցող մարդկանց մոտ շնչառության խախտման ծանր ձեւն է, երբ նկատվում է շնչառության ընդմիջում ավելի քան 10 վայրկյան,
  • նյարդային համակարգի հիվանդությունները, որոնք ուղեկցվում են գլխուղեղի քրոնիկական եւ ծանր հիպոքսիայով (թթվածնի քաղցով), օրինակ՝ ուղեղի անոթների աթերոսկլերոզ, Ալցհեյմերի հիվանդություն, պարկինսոնիզմ, ուղեղի կաթվածներ։

Թվարկված 3 խմբերը քնի մեջ մարդկանց մահանալու հիմնական պատճառներն են, ընդգծել է Վիլեսովան։

Արժե հաշվի առնել նաեւ ռիսկի գործոնները, որոնք կարող են առաջ բերել նման անսպասելի վախճան, նշել է Աննա Վիլեսովան։ Դրանք են.

  • 60-ից բարձր տարիքը,
  • ընդգծված ճարպակալումը, երբ մարմնի զանգվածի ինդեքսը 30-ից ավելի է,
  • արտահայտված խռմփոցի առկայությունը, երբ շնչառական դադարները տեւում են 10 վայրկյանից ավելի՝ մեկ ժամում 15-30 անգամ,        
  •        կարճ եւ հաստ պարանոցը,

· հիպերտոնիայի եւ շաքարային դիաբետի վատորակ բուժումը։ 

Leave A Reply

Your email address will not be published.