Եգոր Կրիդը ցույցի պատճառով չի կարողացել ելույթ ունենալ Քիշնեւում
Ռուս երգիչ Եգոր Կրիդը մեկնել էր Մոլդովայի մայրաքաղաք՝ քաղաքի գլխավոր հրապարակի կենտրոնում համերգ ունենալու համար, սակայն նրան խանգարել է հակաիշխանական ցույցը։
Արտիստը չկայացած ելույթի համար ներողություն է խնդրել երկրպագուներից եւ խոստացել մենահամերգով վերդառնալ Մոլդովա։
«Ներողություն եմ խնդրում բոլորից, ովքեր ցանկանում էին զվարճանալ ինձ հետ։ Պարտադիր Մոլդովա կվերադառնամ մենահամերգով»,- գրել է նա։