«Միակ վայրը, ուր ես վերջապես կարողացա մտքի խաղաղություն գտնել»․ Իվետա Մուկուչյանը՝ լողազգեստով
Երգչուհի Իվետա Մուկուչյանն այս օրերին ամառային հանգիստը վայելում է Մալդիվներում։
Երգչուհուն ուղեկցում են մայրն ու քույրը, Իվետան «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջերում պարբերաբար պատմում է հանգստի մասին։ Հերթական հրապարակմամբ երգչուհին հիացրել է հետեւորդներին։
Կադրերում Իվետան լողազգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ «Թաքնվում եմ օվկիանոսի մեջտեղում՝ հասարակածի տակ։ Միակ վայրը, ուր ես վերջապես կարողացա մտքի խաղաղություն գտնել»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երգչուհին։