Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը չեն մասնակցի Հարիի ու Մեգանի դստեր առաջին ծննդյան տոնին

0

Վերջին շրջանում Մեգան Մարքլն ու արքայազն Հարին ակնարկում են, որ լիովին պատրաստ են հաշտվել արքայական ընտանիքի հետ։ Ամուսինները երկու երեխաների՝ Արչիի ու Լիլիբեթի հետ Մեծ Բրիտանիա կմեկնեն։ Ավելին, փոքրիկն իր առաջին ծննդյան օրը կնշի նախատատի՝ Եղիսաբեթ Երկրորդի հետ, որին դեռ չի տեսել։

Օգտատերերը վստահ էին, որ այդ առիթով երեկույթին Սասեքսի դուքսն ու դքսուհին հրավիրել են նաեւ Քեյթ Միդլթոնին եւ արքայազն Ուիլյամին։ Սակայն հայտնի է դարձել, որ Քեմբրիջի դուքսերը չեն մասնակցի ընտանեկան համեստ տոնին․ այդ օրը նախատեսված է նրանց այցը Կարդիֆ։

Այդ մասին տեղեկատվությունը պաշտոնապես հաստատել են Բուքինգհեմյան պալատից՝ հավելելով, որ Քեյթն ու Ուիլյամը կծանոթանան արտիստների հետ, որոնք կմասնակցեն տոնին։ Կարդիֆում, ի դեպ, հատուկ համերգ կկայանա, որին կմասնակցեն Ուելսից հայտնի երգիչներն ու արտիստները, ինչպես նաեւ նվագախմբերն ու երգչախմբերը։

Leave A Reply

Your email address will not be published.