Ուկարինայի մասին կարծիքների պատճառով․ Վերա Բրեժնեւան եւ Կոնստանտին Մելաձեն կարող են բաժանվել

0

Պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի եւ երգչուհի Վերա Բրեժնեւայի ամուսնությունը կարող է քայքայվել։ Հայտնի զույգը կարող է բաժանվել Ուկրաինայում իրադարձությունների վերաբերյալ տարբեր կարծիքների պատճառով։

Բրեժնեւան սոցիալական ցանցերում ակտիվորեն արտահայտվում է Ուկարինայում հատուկ գործողության դեմ։ Երգչուհին նույնիսկ որպես կամավոր է աշխատել ուկրաինացի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։

Միեւնույն ժամանակ Մելաձեն որոշել է տեղի ունեցողի մասին ոչինչ չասել։ Պրոդյուսերն ու նրա հարազատները բիզներս ունեն Ռուսաստանում, իսկ աղմկոտ հայտարարությունները կարող են ֆինանասական լուրջ կորուստների պատճառ դառնալ։ Ուկրաինայի վերաբերյալ Բրեժնեւայի կարծիքը փչացնում է ամուսնու հարաբերությունները գործող իշխանությունների հետ։

Առայժմ հայտնի չէ, թե ներկայիս իրավիճակն ինչպես կազդի աստղային զույգի ամուսնութան վրա։ Բրեժնեւան Իտալիա է վերադարձել ու հայտարարել, որ կարոտում է կամավորներին, որոնց հետ ծանոթացել է Լեհաստանում։ Նա խոստովանել է, որ աշխատանքն իրեն դժվարությամբ է տրվում, քանի որ պահեստում տղամարդիկ չեն աշխատում, եւ բեռնումն ու փաթաթելու գործընացը կանանց ուսերին է։

Leave A Reply

Your email address will not be published.