Մահացել է «Ստրկուհի Իզաուրա» սերիալի ռեժիսոր Միլտոն Գոնսալվեշը
Կյանքի 89-րդ տարում մահացել է «Ստրկուհի Իզաուրա» սերիալի ռեժիսոր Միշտոն Գոնսալեշը, «Globo» հեռուստաալիքին հայտնել են կինոգործչի հարազատները։
2020թ․-ին ռեժիսորն իշեմիկ կաթված է ունեցել, ինչից հետո երեք ամիս չի կարողացել ինքնուրույն շնչել եւ գտնվել է հիվանդանոցում՝ բժիշկների վերահսկողության ներքո։ Կաթվածը լրջորեն թուլացրել է Գոնսալվեշի առողջությունը, ինչն էլ հետագայում նրա մահվան պատճառ է դարձել։
Միլտոնին մեծ հայտնիություն է բերել ռեժիսորական աշխատանքը «Ստրկուհի Իզաուրան» ֆիլմի վրա, որը նվիրված է Բրազիլիայում ստրկության թեմային։ ԽՍՀՄ-ում այս նախագիծը, որը ցուցադրվել է 1988-1989թթ․, շատ հայտնի է դարձել։ Գոնսալվեշը նաեւ հանդես է եկել որպես դերասան եւ «Globo» հեռուստաալիքի հետ աշխատել ավելի քան 40 նախագծի վրա։
1986թ․-ին արտիստը նկարահանվել է «Սենյորիտա» սերիալում, որից հետո առաջադրված է եղել «Էմմի» մրցանակի։