«Քո դեմքը՝ որպես տոմս». Orion Summit 2022-ը նորարարական տեխնոլոգիայով կիրականացնի մասնակիցների գրանցումը

0

Orion Summit 2022-ն արդեն բաց է գրանցումների համար. տեխնոլոգիական գագաթնաժողովի մասնակիցները կարող են այսօրվանից գրանցվել նորարարական տեխնոլոգիայով, հատուկ հավելվածում (AndroidiOS) լրացնելով էլ.փոստի հասցեն և սկանավորելով դեմքը:

Հավելվածը մշակել է գագաթնաժողովի գործընկեր Scylla-ն, որն իրական ժամանակում սպառնալիքների հայտնաբերման լուծումներով զբաղվող առաջատար ընկերություն է։ «Քո դեմքը՝ որպես տոմս» հավելվածի շնորհիվ մասնակիցները կունենան անձնական կենսաչափական անցագիր:

Գործարկվել է նաև միջոցառման պաշտոնական կայքը, որտեղ կարելի է ստանալ տեխնոլոգիական գագաթնաժողվի մասնակիցների, օրակարգի և գործընկերների մասին տեղեկատվություն։ Գրանցվել ցանկացողները կայքի մոբայլ տարբերակում պետք է սեղմեն «Register» կոճակը և ստանան հետագա հրահանգները։ Միջոցառման ժամանակ մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը «կճանաչի» դեմքը և հնարավորություն կտա մուտք գործել առանց թղթային կամ էլեկտրոնային տոմսի։

Գագաթնաժողովի գործընկեր Scylla-ն համագործակցում է մի շարք միջազգային ընկերությունների հետ, ինչպես օրինակ՝ DaimlerChicago CubsMajor League Baseball,  Oman-ի միջազգային օդանավակայանների ցանց և այլն։

Orion Summit 2022-ը տեղի կունենա հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում:  Կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ: Orion Summit 2022 գագաթնաժողովի մասին նորություններին կարելի է հետևել նաև սոցցանցերում՝ Facebook-ում, LinkedIn-ում։

Leave A Reply

Your email address will not be published.