Իտալիայի հավաքականի նոր համազգեստը
Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը ներկայացրել է նոր համազգեստը։ Խաղաշապիկի դիզայնը ոգեշնչված է 1934, 1938, 1982 եւ 2006 թվականների աշխարհի առաջնություններում նվաճած տիղտոսներով, խաղաշապիկի դիմային կողմը բաժանված է չորս մասի՝ չորս գավաթների պատվին։
Իտալիայի հավաքականի տեխնիկական հովանավորը Puma ընկերությունն է։
Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը ձախողվել է աշխարհի առաջնության ընտրական փուլում եւ չի նվաճել եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։
Նոր խաղաշապիկով իտալացիները հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնեն Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հետ։