Հայտնի է «Աստղերն Աֆրիկայում» նախագծի երկրորդ եթերաշրջանի հաղթողի անունը
«ТНТ» հեռուստաալիքով ավարտվել է «Աստղերն Աֆրիկայում» շոուի երկրորդ եթերաշրջանը, որում եզրափակիչ փորձությունն անցնում էին հումորիստ Օլեգ Վերեշագինն ու տիկտոկեր Վալյա Կարնավալը, հայտնում է StarHit-ը։
Նախագծի հաղթող է դարձել Օլեգ Վերեշագինը, որն, ըստ մրցույթի պայմանների, կստանա հինգ միլիոն ռուբլի։
Հաղթողը կարող է վաստակածն ուղղել բարեգործական նպատակների։ Comedy Woman-ի աստղը որոշել է միջոցներն ուղղել հազվագյուտ կենդանիների՝ վագրակատուների տեսակի պաշտպանությանը։