«Ավելի շատ խաղեր կլինեն»․ «Կաղամարի խաղի» ռեժիսորը բացահայտել է սերիալի երկրորդ եթերաշրջանի մանրամասները

0

«Կաղամարի խաղը» հայտնի սերիալի ռեժիսոր Հվան Դոն Հեքը հարցազրույց է տվել «Vanity Fair» պարբերականին, որի ընթացքում պատմել է, որ ավարտական բանակցություններն է վարում Netflix-ի հետ երկրորդ եթերաշրջանի թողարկման վերաբերյալ, որը սպասվում է 2023 կամ 2024թ․-ի վերջին։

Ռեժիսորն ընդգծել է, որ արդեն իսկ  մի քանի գաղափար գրի է առել երկրորդ եթերաշրջանի համար․ «Երեք էջ գաղափար կա, որոնք ծրագրում եմ սցենարի վերածել, այդ պատճառով քիչ բան կարող եմ ասել երկրորդ եթերաշրջանի մասին, բացառությամբ նրա, ավելի շատ խաղեր կլինեն»։

«Մարդկությանը կրկին կստուգեն այդ խաղերով։ Ես ուզում եմ հարց հնչեցրել․ «Մարդկանց միջեւ հնարավո՞ր է արդյոք իսկական համերաշխություն»»,- ասել է Հվանը։

«Կաղամարի խաղը» սերիալը թողարկվել է 2021թ․-ի աշնանը․ ըստ սյուժեի՝ 456 պարտապան, որոնք թաքնվում են պարտատերերից, էքսպերիմենտի են մասնակցում։ Նրանք փակ տարածքում գտնվում են «անվտանգության» հսկողության տակ, ուր «մանկական խաղեր» են խաղում։ Սակայն «մանկական խաղերը» վերածվում են մեծերի խաղերի, երբ հայտնի է դառնում, որ պարտվողներին մահ է սպասվում, իսկ հաղթողը 40 միլիոն դոլար է ստանում։ Սերիալը շատ հայտնի է դարձել եւ 90 երկրում զբաղեցրել Netflix-ի առաջին հորիզոնականը։

Leave A Reply

Your email address will not be published.