Աճուրդում 67,5 միլիոն դոլարով վաճառվել է Պիկասոյի «Մերկ պառկած կինը» նկարը
Պաբլո Պիկասոյի «Մերկ պառկած կինը» (Femme nue couchee) նկարը, որը պատկերում է նկարչի սիրելի Մարիա Թերեզա Վալտերին, «Sotheby’s» աճուրդում վաճառվել է 67,5 միլիոն դոլարով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Կտավը դարձել է աճուրդային օրվա ընթացքում վաճառված լոտերից ամենաթանկը։
Նկարիչը կտավը ստեղծել է 1932թ․-ին, երբ Պիկասոն եւ Մարի Թերեզ Վալտերը ապրում էին Բուաժելու ամրոցում։ Այնտեղ ստեղծվել են սյուրռեալիզմի շրջանի Պիկասոյի գլխավոր գլուխգործոցները։