Ռուսական Առաջին ալիքի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնն ամուսնացել է 20-ամյա աղջկա հետ

0

Ռուսական Առաջին ալիքի հանրահայտ «Мужское / Женское» թոք-շոուի հաղորդավար Ալեքսանդր Գորդոնը գաղտնի ամուսնացել է 20-ամյա տավղահարուհի Սոֆյա Կալանդաձեի հետ։ Այս մասին հայտնի է դարձել «StarHit» հրատարակությանը։

Հրապարակման համաձայն՝ Գորդոնը հանդիպել է երիտասարդ տավղահարուհի, Պետական ​​երաժշտամանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Սոֆյա Կալանդաձեի հետ 2018 թվականին։ Աղջիկը մանկուց զբաղվել է երաժշտությամբ, համառուսական եւ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Լինելով հայտնի դաշնակահար Բորիս Բերեզովսկու զարմուհին՝ նա մասնակցել է Ելաբուգայում տեղի ունեցած մեծ փառատոնի, որտեղ մի քանի տարի առաջ ելույթ է ունեցել Ալեքսանդրի հետ։

Զույգի պսակադրությունը տեղի է ունեցել Սուզդալի Սպասո-Եվֆիմիեւ վանքում։ Տոնակատարությանը ներկա են եղել միայն հարազատները։

Leave A Reply

Your email address will not be published.