Ավստրալիայում գիտնականները հայտնաբերել են տոքսոպլազմոզով հիվանդացության բարձր մակարդակ, որը հղի է տեսողության կորստով
Ֆլինդերսի համալսարանի նոր վերլուծության համաձայն՝ յուրաքանչյուր 150 ավստրալացու մոտ ցանցաթաղանթի սպիներ է առաջացել Toxoplasma մակաբույծի պատճառով:
Քանի որ հիվանդությունը վտանգի տակ է դնում մարդկանց, ինչը կարող է հանգեցնել ցանցաթաղանթի վնասման եւ տեսողության կորստի, մասնագետները կոչ են անում մեծացնել իրազեկությունը հում միս ուտելու վտանգի մասին:
Կատուների հետ սերտորեն կապված՝ տոքսոպլազման մակաբույծ է, որն առաջացնում է վարակիչ հիվանդություն, որը հայտնի է որպես տոքսոպլազմոզ։ Հիմնականում տոքսոպլազմոզը տեղի է ունենում կենդանիների մոտ, եւ կատուները հաճախ հիվանդանում են դրանցով:
Մարդկանց համար կատվի կղանքը կարող է լինել վարակի փոխանցողը, սակայն վարակի ամենատարածված ուղին վարակված անասուններից թերեփված կամ հում միս ուտելն է:
«Հաշվի առնելով Ավստրալիայի վայրի կատուների զգալի պոպուլյացիան, որը հայտնի է որպես վարակված, ինչպես նաեւ գյուղատնտեսության բարձր մակարդակով եւ մսով հարուստ սննդակարգով, մեզ համար կարեւոր է հասկանալ, թե որքան տարածված է այս հիվանդությունը երկրում»,-ասել է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Սմիթը։
Գիտնականը նշում է, որ ամբողջ աշխարհում ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մոլորակի բնակչության 30%-ից 50%-ը վարակված է տոքսոպլազմայով, սակայն չնայած դրան, նրանք նախկինում չգիտեին, թե որքանով է տարածված դրա հետ կապված աչքի հիվանդությունը։
Ophthalmology Retina ամսագրում հրապարակված հետազոտության մեջ պրոֆեսոր Սմիթը եւ նրա թիմը վերլուծել են Արեւմտյան Ավստրալիայում ավելի քան 5000 մարդկանց ցանցաթաղանթի լուսանկարները։
«5000 մարդկանց մեջ մենք գտանք 8 մասնակցի, որոնց արյան անալիզով հաստատված տոքսոպլազմայի ցանցաթաղանթի սպիներ էին»,-ասեել է պրոֆեսոր Սմիթը։