Որո՞նք են երիտասարդ տարիքում վատ սնվելու վտանգավոր հետևանքները 13 մայիսի, 2022 13:38

0

Մեծահասակները, որոնք դժվարությամբ են կարողանում իրենց սնունդ թույլ տալ, բախվում են ավելի ուշ դիաբետի զարգացման ռիսկի հետ՝ հնարավոր է ավելի էժան և քիչ սննդարար սնունդ օգտագործելու երկարաժամկետ հետևանքների պատճառով:

Այս եզրակացությանն են եկել գիտնականները, որոնք վերլուծել են գրեթե 4000 մարդու տվյալներ  ԱՄՆ-ում դեռահասների եւ մեծահասակների առողջության հետազոտության շրջանակում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ 32-42 տարեկանների շրջանում շաքարային դիաբետով հիվանդացությունն ավելի բարձր է եղել 24-ից 32 տարեկանների շրջանում։

«Երբ մենք դիտարկում ենք տվյալները 10 տարի անց, մենք իսկապես տեսնում ենք դիաբետի տարածվածության բաժանում. նրանց մոտ, ովքեր երիտասարդ հասուն տարիքում սննդային անվտանգության բացակայության ռիսկի են բախվել, միջին հասուն տարիքում շաքարախտով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է եղել»,- բացատրել է հետազոտության առաջատար հեղինակը Կասանդրա Նգուեն:

Նախորդ ուսումնասիրությունները սննդային անապահովությունը կապել են մի շարք առողջական խնդիրների հետ, ինչպիսիք են շաքարախտը, գիրությունը եւ արյան բարձր ճնշումը։ 

Leave A Reply

Your email address will not be published.