Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա բարեգործական համերգին ի աջակցություն Ուկրաինացի փախստականների

0

Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը կօգնի միջոցներ հավաքել Ուկրաինայի համար գալա երեկոյի ընթացքում, որը UNICEF-ի աջակցությամբ տեղի կունենա Կապրի կղզում։

Սպասվում է, որ փոփի աստղին կմիանան նաեւ այլ հայտնիներ։ Միջոցների մի մասը, որոնք կհավաքվեն համերգի ընթացքում, կփոխանցեն ի աջակցություն ուկրաինացի փախստականների, որոնք ռուսական հատուկ գործողության արդյունքում ստիպված են եղել լքել իրենց տները։

Բացի այդ՝ ակցիայի շրջանակներում կցուցադրեն վավերագրական ֆիլմ Հորդանան վերջին առաքելության մասին, ուր Սիրիայից ընտանիքներ են ապրում։

Leave A Reply

Your email address will not be published.