«Օսկարի» ընթացքում Ուիլ Սմիթի ելույթի տեսագրությունն անհետացել է կինոմրցանակաբաշխության YouTube-յան ալիքից
«Օսկարի» YouTube-յան ալիքից կորել է Ուիլ Սմիթի ելույթի տեսագրությունը, որով նա հանդես էր եկել՝ մրցանակ ստանալով տղամարդու լավագույն դերակատարման համար «Ռիչարդ արքա» ֆիլմում, հայտնում է Variety-ն։
Լրագրողները դիմել են «ABC» հեռուստաընկերությանը՝ մեկնաբանություն ստանալու համար, որն ամեն տարի հեռարձակում է արարողությունը, ինչպես նաեւ ԱՄՆ կինեմատոգրաֆիստական արվեստների եւ գիտությունների ակադեմիային։ Այդ պահին տեղեկատվություն չկա՝ արդյոք հոլովակի անհետանալը կապ ունի՞ ապտակի հետ, որը Սմիթը հասցրել էր «Օսկարի» հաղորդավար Քրիս Ռոքին։
Մարտի 28-ին Սմիթն «Օսկարի» է արժանացել տղամարդու լավագույն դերակատարման համար։ Միջոցառման ընթացքում Ռոքն անհաջող կատակել էր հոլիվուդյան դերասանի կնոջ՝ Ջադա Փինքեթ-Սմիթի մասին։