Եվա Զոհրաբյանի երեւանյան «street style»-ը
Դերասանուհի Եվա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներն արվել են Երեւանի կենտրոնում։ Եվան գեղեցիկ զգեստ է ընտրել, որը համադրել է երկարաճիտների հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու լայնեզր գլխարկ ընտրել։ «Լիքը ես, լիքը դու ու բառեր, բառեր, բառեր»,- գրել է Եվան։
Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Եվան արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջական էին դարձրել աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, վզնոց։