Հավայան կղզիներում խուլիգանության եւ ոտնձգության համար ձերբակալել էին «Ֆլեշ» ֆիլմի աստղին

0

Ամերիկացի դերասան Էզրա Միլերին մեղադրել են խուլիգանության եւ ոտնձգությունների համար, հայտնում է Variety-ն։

«Ֆլեշ» ֆիլմի աստղին ձերբակալել են Հիլոյում։ Ոստիկանները հայտնել են, որ դա տեղի է ունեցել մարտի 27-ին՝ 23:30-ին։ Արտիստը գտնվել է բարում եւ 23-ամյա կնոջից, որը երգում էր, խլել է բարձրախոսը, ապա հարձակվել 32-ամյա տղամարդու վրա։

Հիմա արդեն Միլերին ազատ են արձակել, քանի որ 500 դոլարի չափով գրավ է վճարվել։

Leave A Reply

Your email address will not be published.