Անսու Ֆատին վերսկսել է մարզումները «Բարսելոնայի» ընդհանուր խմբում

0

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին վերականգնվել է վնասվածքից հետո եւ վերսկսել է մարզումները Չավիի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։ Թիմակիցները նրան դիմավորել են ծափահարություններով։

19-ամյա ֆուտբոլիստը ձախ ազդրի մկանային վնասվածք էր ստացել հունվարի 20-ին Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում։ Ֆատին փոխարինման էր դուրս եկել 61-րդ րոպեին, իսկ 96-րդ րոպեին փոխարինվել էր վնասվածքի պատճառով։ «Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում պարտվել էր 2։3 հաշվով եւ դուրս մնացել պայքարից։

Այս մրցաշրջանում նա արդեն երկու ամիս բաց էր թողել վնասվածքի պատճառով։

Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.