«Ամենասիրուն մայրիկն ու հրաշքը»․ Անաիս Սարդարյանը փոքրիկ դստեր հետ ջերմ լուսանկար է հրապարակել
Դերասանուհի Անաիս Սարդարյանը, որը փետրվարին երկրորդ անգամ մայր է դարձել, դստեր հետ քնքուշ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Անաիսը ջերմ գրկել է փոքրիկին։ «Բարև բոլորին։ Ես Լուսեն եմ։ Աստված ինձ ուղարկել է, որ մամայիս կյանքում Լույս լինի միշտ»,- ջերմ հրապարակումը մակագրել է դերասանուհին, օգտագործել նաեւ «Լուսե լույս բալա» հեշթեգը։
Հետեւորդները գնահատել են ջերմ լուսանկարն ու նրանց բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Ամենասիրուն մայրիկն ու հրաշքը», «Աստված միշտ ուղեկից»։